Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գագիկ Բեգլարյանն էս քաղաքի տղա ա, ու ինձ էլ Prado չեն նվիրել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Diana-nkar1

«Ա1+»-ի հետ զրույցում  տաքսու վարորդ Արման Գալստյանը մեկնաբանում է իր ու Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանդիպումից հետո տարածված խոսակցությունները, թե միասին ինչ-որ համաձայնությունների են եկել։ Նա շրջանառվող լուրերն անվանում է անհիմն ասեկոսեներ։ «Գագիկ Բեգլարյանն էս քաղաքի տղա ա, ինքն էլ հասկանում ա, թե որը որից հետո պիտի լինի, ու էս բոլոր պրոբլեմները շատ լավ գիտի։ Ինձ Prado մակնիշի մեքենա ոչ մեկ չի նվիրել, ոչ մեկ չի խոստացել, ես իմ սոցիալական վիճակով ապրում եմ այնպես, ինչպես մինչև այժմ, որևէ բան իմ կենսակերպի մեջ չի փոխվել»,-նշեց Արման Գալստյանը։ Տաքսու վարորդների կազմակերպած բողոքի ակցիաների ժամանակ Արման Գալստյանն աչքի էր ընկնում լիցենզավորման կարգի օրենքի և պետական պաշտոնյաների դեմ բավականին կոշտ քննադատություններով։ Նրանից հետաքրքրվեցինք՝ փոխվե՞լ է արդյոք նրա տեսակետն ու ինչով է դա պայմանավորված։ «Ես մինչև էտ էլ Գագիկ Բեգլարյանի հասցեին ոչ մի բան չեմ ասել։ Եթե մեր հանդիման ընթացքում վատ վերաբերմունք լիներ իմ նկատմամբ, ես դա հիմա կասեի։ Նենց չի, որ ինչ-որ մեկն ինձ կարա վախացնի, կամ շանտաժի ենթարկի կամ էլ ինստրուկտաժ անի , թե ես ինչ պետք է ելույթ ունենամ ու ես էլ գամ այդ բառերն ասեմ։ Մոռացեք դա։ Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, ու ինձ ոչ մեկ չի կարա ուղղորդի»,-շեշտեց նա, հավելելով նաև հետևյալը. «Մեկ-մեկ դուք պետք է հասկանաք, թե պետությանն ինչ ասեք, որ պետությունը կարողանա անել։ Մի փոքր բան եք ցույց տալիս, մի յեքա բան պահանջում եք, է ո՞ր մեկն անի էտ մարդը։ Մի քիչ էլ իրանց մասին ա պետք մտածել էլի։ Ախր էս մարդիկ թուրքեր չեն, ամոթ ա մեզ ։ Մենք դրել ենք Թուրքիա ու Ադրբեջան ենք քննադատում, բայց մենք մեր մեջ իրար չենք հարգում»։ Արման Գալստյանն անդրադառնում է նաև «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանի և իր միջև եղած տարաձայնություններին, ինչպես նաև իր կողմից հեղինակած լիցենզավորման նոր կարգին, որոնք նա ներկայացրել է Տրանսպորտի և կապի նախարարություն։ Մանրամասները՝ տեսանյութում։