Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը՝ մեր աղքատ երկրում 30 մլն-ի կոնյակ եւ թանկարժեք բաժակների ծախսի մասին. aravot.am

Քաղաքականություն
Artyem_Asatryan-5

Այսօր Aravot.am-ը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց՝ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ սոցիալապես այսպիսի ծանր պայմաններում գտնվող երկրում իշխանավորներն իրենց թույլ են տալիս շքեղ, բավականին բարձր արժողությամբ մեքենաներ գնել՝ պետբյուջեի հաշվին, թույլ են տալիս 30 մլն դրամ արժողությամբ կոնյակ գնել, թանկարժեք արծաթե բաժակներ՝ ընդամենը հյուրերին նվեր տալու համար: Նախարարը պատասխանեց. «Կարծում եմ, պետական կառավարման մարմինները պիտի բնականոն գործունեություն ապահովելու հնարավորություն ունենան: Իհարկե, ընդունելի չեմ համարում, երբ անարդյունավետ ծախս է լինում, բայց դրա արդյունավետությունը գնահատելու համար պետք է նայել ընդհանրապես տվյալ ծախսի, տվյալ ծրագրի նպատակը, արդյունքները: Եթե մենք խոսում ենք պետական կառավարման մարմինների աշխատանքի կազմակերպման մասին, յուրաքանչյուր ծրագրի հասցեականության մասին՝ պիտի ամբողջականության մեջ նայենք: Ես չեմ ուզի գնահատականներ տալ՝ ելնելով երեւույթի հնչեղությունից կամ մտահոգիչ լինելուց: Պիտի նայենք առարկայական: Բնականաբար, կան նաեւ ներկայացուցչական ծախսեր, որոնք պիտի կատարվեն, այլ խնդիր է, թե դրանք որքանով են նպատակային, արդյունավետ, հասցեական, սա պետք է բովանդակային նայել»: Մեր հարցին՝ Դուք, օրինակ, նման նվերներ անո՞ւմ եք նախարարություն եկած հյուրերին՝ նախարարը պատասխանեց. «Չէ, մենք շատ սիմվոլիկ նվերներ ենք անում մեր հյուրերին, յուրաքանչյուր մարմին ինքն է որոշում դա»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ