Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամրացվում է Ճարտարապետական համալսարանի շենքը

Հասարակություն
բուհ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) մասշտաբային շինարարական աշխատանքներ է իրականացնում շենքի նկուղային հարկում։ Այս մասին հայտնում է ՃՇՀԱՀ –ի մամուլի քարտուղար Ժասմեն   Վիլյանը։ Կարևորելով ուսանողների անվտանգության խնդիրը շենքի սեսմակայունության առումով և կրթության որակի բարձրացման հարցում նոր լաբորատորիաների ստեղծումը՝ ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանի նախաձեռնությամբ՝ շենքի նկուղային հարկում իրականացվում է շենքի ամրացման և լաբորատորիաների կառուցման աշխատանքներ։ ՃՇՀԱՀ-ի շենքը կառուցվել է 1956-1957թթ։ 2011-ին շենքի նկուղային հարկի միայն ձախ հատվածում իրականացվել են ամրացման աշխատանքներ։ 2014-ի նոյեմբերից մինչև 2015-ի մայիսը նկուղային հարկի ձախ հատվածում բացվել են հիմնանորոգված, արդի պահանջներին համապատասխան դիզայնի լաբորատորիաներ։ Վերանորոգվել և քարե սալիկներով պատվել են այդ լաբորատորիաներ տանող աստիճանավանդակները։  Այս պահին սեյսմիկ անվտանգության նպատակով ամրացման աշխատանքներ են տարվում նկուղի աջ հատվածում:  Նախատեսվում են այդ հատվածում ևս կառուցել արդի լաբորատորիաներ։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են Շինարարների միության աջակցությամբ։  2015-ի սեպտեմբերի 1-ին ուսանողները կունենան սեյսմակայուն շենք և նոր հագեցված լաբորատորիաներ։ բուհ1