Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայքի թիրախը եղել են Սեյրան Օհանյանն ու նրա կինը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karen-mejlumyan

Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը դիմել է դատարան՝ մեղադրելով «Հրապարակ» օրաթերթին՝ տիկին Խաչատրյանին զրպարտելու համար: Թերթում գրվել է, որ Ռուզաննա Խաչատրյանը տարիներ առաջ իր վարած մեքենայով վթարի է ենթարկվել, եւ արդյունքում  ուղեւորը մահացել է: Հոդվածից հետո Մեջլումյանը  նամակ է գրել խմբագրություն՝ պահանջելով հերքում տպագրել. «Սակայն մեր նամակից մեկ ժամ հետո նրանք կրկին նույնաբովանդակ նյութ են տեղադրել՝ այս անգամ հղում տալով hzham.am  կայքին»: Փաստաբանը դիմել է դատարան՝ երկրորդ նյութը դիտարկելով որպես հերքում տպագրելու մերժում: Ասուլիսին ներկա «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզան Սիմոնյանը վստահեցրեց, որ թերթում երկրորդ նյութը տպագրվել է մինչեւ հերքում ստանալը: Բանախոսի եւ լրագրողի միջեւ բանավեճ սկսվեց: Ի դեպ, փաստաբանը, փորձել է գտնել նաեւ hzham.am կայքի հեղինակներին, սակայն ապարդյուն. «Մենք համոզված ենք, որ այդ կայքը ֆեյք է: Դա մի քանի ամիս առաջ է ակտիվացել ու նրանց թիրախն են եղել  Սեյրան Օհանյանն ու նրա կինը: Մենք փնտրեցինք այն ու չգտանք, ոչ այդ «ԱՁ»-ն կա, ոչ հասցեն կա, ոչ հեռախոսահամարներն են պատասխանում»: Սյուզան Սիմոնյանն իր հերթին վստահեցնում էր, որ նյութը գրել է երկկողմանի ու նյութում կա  նաեւ  Ռուզան Խաչատրյանի  ֆեսբուքյան գրառումը: Մեջլումյանը չի ընդունում դա՝ ասելով, որ հերքումը  չի տեղադրվել, եւ այդ գրածը պատշաճ հղում չէ: Մանրամասնները՝ տեսանյութում