Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գազալցակայաններում պայթյունների համար մեղավոր են բոլոր կողմերը» (տեսանյութ)

Հասարակություն
gaz

«Մեդիա կենտրոնում» տեղի ունենում քննարկում «Անվտանգության պահպանման խնդիրները գազալցակայաններում» թեմայով: Նախկին խորհրդային երկրներից միայն Հայաստանում է, որ ավտոմեքենաների 90%-ն օգտագործում է բնական գազ: Սա էկոնոմ տարբերակ է, բայց տեղի են ունենում նաև դժբախտ պատահարներ, որոնց հիմնական պատճառն անվտանգության կանոնների խախտումն է: Սա հիմնականում գալիս է վարորդների անզգուշությունից, քանի որ շատերն իրենց մեքենայի գազաբալոնը ժամանակին չեն ներկայացնում ստուգման: Վարորդները գիտեն, որ բալոնը կարող է ունենալ խնդիրներ, բայց չեն ներկայացնում ստուգման և փորձարկման՝ պատճառաբանելով ֆինանսական խնդիրներով: Այս մոտեցման հետևանքով լինում են դժբախտ պատահարներ՝ զուգորդված մարդկային զոհերով: Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հանրային կապերի պատասխանատու Սիրանույշ Զաքարյանը նշում է, որ վարորդներից շատերն անգամ չգիտեն, որ բալոնները պետք է փորձաքննություն անցնեն: Գազալցակայաններում էլ չեն ստուգում մեքենաների վրա տեղադրված բալոնների անվտանգության ապահովման չափանիշները. «Չկա նաև պետական մարմինների կողմից պատշաճ վերահսկողություն անվտանգության կանոնների պահպանման առումով: Այսինքն՝ ստեղծված իրավիճակում մեղավորություն ունեն և՛ գազալցակայանները, և՛ վարորդները, և՛ պետական վերահսկիչ մարմինները»: