Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մովսեսի փոքիկները գունավոր ապագա են երազում

Հասարակություն
մովսես2

Այսօր Տավուշի մարզի սահմանապահ Մովսես գյուղում կրկնակի տոն էր: Առաջին հանրապետության հռչակման տոնի առթիվ Մովսեսի նկարչության խմբակը կազմակերպել էր ցուցահանդես: Ցուցահանդեսին միացել էր նաև Նավուր գյուղը: Սահմանամերձ փոքրիկները իրենց գունավոր նկարներներում վառ ապագան էին պատկերել: Մովսեսի նկարչության խմբակը հովանավորում է Հայ օգնության ֆոնդը: Փոքրիկները մեծ հաճույքով են հաճախում խմբակ, իսկ ՀՕՖ-ը անվճար տրամադրում է բոլոր անհրաժեշտ պարագաները: Խմբակի անդամներն արդեն հասցրել են հիացնել և զարմացնել արտասահմանում բնակվող բարերարներին իրենց գունավոր նկարներով: Երկու գյուղերի երեխաների ցուցահանդեսին ներկա էին ՀՕՖ-ի Բերդ քաղաքի գրասենյակի աշխատակիցները, Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը և գյուղապետ Արարատ Ավալյանը:  Հյուրերը հիացած էին  նկարներով, իսկ ՀՕՖ-ի տնօրեն Լուսինե Գրիգորյանը համոզված է, որ այս փոքրիկները շատ մեծ ապագա կունենան: Ըստ նրա կազմակերպությունը այսքանով չի բավարարվելու և նախատեսում է նկարները ցուցադրել ինչպես Երևանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս. « Ես ուղղակի հիացած եմ երեխաների աշխատանքներով, նրանց մեկնաբանությունները ինձ ուղղակի հիացրին, շնորհակալություն երեխաներին, որ կարողանում են սահմանամերձ վայրում պահպանել  արվեստի ոգին, ես շատ ոգևորված եմ, որ մենք էլ կարողանում ենք որոշ չափով օգնել և սատար կանգնել այս ամենին, ոչ միայն նյութական կողմով, այլև ոգևորելով երեխաներին:  Համոզված եմ, որ նրանք նաև կփայլեն ոչ միայն մեր երկրում, այլև երկրի սահմաններից դուրս»: «Երեխաների տիեզերքը մեր տիեզերքին նման չէ».- նշում է գյուղի քահանա Արժանապատիվ Տեր Աբել քահանան.- «Նրանց նկարների միջոցով ենք մենք ծանոթանում  երեխաների ներաշխարհին և այսօր մենք տեսանք, որ մեր երեխաները չարացած չեն, ընդհակառակը, նրանց նկարների մեջ պայծառ ու լուսավոր ապագա ենք տեսնում»: 1   մովսես