Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել հարակից ձորը

Հասարակություն
աին

Մայիսի 28-ին, ժամը 17.43-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում «Օպել» մակնիշի 29ՍՍ257 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել հարակից ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն Ա. Գ.-ի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: *** Մայիսի 28-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի անտառում «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի CGS235 պետհամարանիշի  (վարորդ՝ Կ. Ղ.-ի) ավտոմեքենան: *** Մայիսի 28-ին, ժամը 09.26-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Գավառ» էլ. ցանցի մոտակայքում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է հողակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Սայադյան փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել Դ. Զ.-ի «ԿամԱԶ» մակնիշի 34 CD 528 պետհամարանիշի ավտոմեքենան: