Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի մեղադրեք, որ ԱԺ-ի մեքենաները փինաչիների մոտ չեմ նորոգել». Առավոտ

Քաղաքականություն
18a3bcc33bc69660b09cad3c88f078c9

Հրայր Թովմասյանը բացատրում է, թե ինչու է ԱԺ-ի մեքենաները նորոգելու տվել Շահմուրադյանների «Կարկոմավտոյում»: Ազգային ժողովը մեքենաների վերանորոգման համար ամեն տարի լուրջ միջոցներ է ծախսում: Միայն 2014-ին խորհրդարանը դրա համար ծախսել էր մոտ 2.3 մլն դրամ: Մամուլում այս առնչությամբ քննադատեցին ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին, որը բյուջեի այս սղության պայմաններում նախընտրում է ԱԺ-ի մեքենաները նորոգել Շահմուրադյանների «Կարկոմավտոյում»: «Առավոտը» Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ԱԺ-ի մեքենաները չեն նորոգում սովորական «ուստաների» մոտ, որոնք անհամեմատ ավելի էժան կնորոգեն: Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Սովորական ուստաների մոտ չենք կարող տանել: Անցկացվում է մրցույթ, մրցույթում ինչ-որ մեկը հաղթում է եւ սպասարկում իրականացնում: Ցավոք սրտի, աշխատակազմի ղեկավարը չի որոշում՝ ո՛ր ուստայի մոտ տանի՝ իրեն ծանո՞թ ուստայի մոտ տանի, իրա հարեւան ուստայի մո՞տ տանի, տանի այն ուստայի մոտ, որտեղ իր մեքենա՞ն է նորոգում, իր ծանո՞թն է, իր լավ բարեկա՞մն է: Բարեբախտաբար, այդ հնարավորությունը չեն տալիս ոչ պարոն Թովմասյանին, ոչ էլ որեւէ պետական մարմնի աշխատակազմի ղեկավարի: Ամբողջական հոդվածը՝ այստեղ