Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեփական դյուրակիր համակարգիչներով՝ դեպի Վահագնի թաղամաս (տեսանյութ)

Բարձր տեխ.
TT-2

Սեփական դյուրակիր համակարգիչներով՝ դեպի Վահագնի թաղամաս։ Երևանում մեկնարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու մասնագետների մրցույթները. Ամպային Հեքըթոնը և Seedstars-ը։ Արդեն հինգերորդ տարին է, ինչ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնն իրականացնում է այս նախաձեռնությունը։ Հեքըթոնը Սիլիկոնե հովտում սկիզբ առած միջոցառման ձևաչափ է, որը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի և ծրագրավորողների ու այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առաջարկել առկա խնդիրների արդյունավետ լուծումներ։ Այսօրվա միջոցառման շրջանակում Ամպային Հեքըթոնին մասնակցում է շուրջ 30 թիմ։ Լավագույն լուծումների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ և մինչև 1 մլն դրամ գումար։ Իսկ Seedstars-ին 35 հայցադիմում է ներկայացվել, որից ընտրված 12 ստարտափերն իրենց արտադրանքն են ներկայացրել տեղական և միջազգային մասնագետներից կազմված ժյուրիին։ Հաղթողը հնարավորություն կունենա ներկայացնելու մեր երկիրը Շվեյցարիայում կայանալիք ՏՏ ոլորտի մեկ այլ մրցույթի։ «Նպատակն է հնարավորություն տալու երիտասարդ մասնագետներին՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու և էլ ավելի զարգացնելու այս ոլորտը։ Եվ իհարկե, սա նաև ճանապարհ է երիտասարդների համար՝ դառնալու ձեռներեցներ, քանի որ նրանք կարող են իրենց գաղափարները, ծրագրերը ներկայացնել ոչ միայն տեղական, այլև՝ միջազգային ասպարեզում։ Բացի այդ, ինչու ոչ, կարող են հասնել բարձունքների և Հայաստանը դիտարկվի որպես ՏՏ ոլորտում այնպիսի երկիր, որտեղից դուրս են գալիս աշխարհին պիտանի մասնագետներ»,-նշել է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Սոնա Մարտիրոսյանը։ Մրցույթը կտևի մինչև երեկոյան 21.00-ն, որից հետո կամփոփվեն արդյունքները։ TT 3 TT volort