Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահմեդյարովի հայտարարությանը ԼՂՀ վարչապետն անլուրջ է վերաբերվում

Քաղաքականություն
arayik

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր Սարդարապատի հուշահամալիրում տրամադրված չէր զրուցելու լրագրողների հետ. «Խնդրում եմ, խնդրում եմ, այսօր չէ... Շնորհավորում եմ բոլորի տոնը»: Փորձեցինք նրա հետ խոսել ԼՂՀ անվտանգության մասին: Հարցի կեսից նա կարճ պատասխանեց. «Շատ բարձր է»: Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մահմեդյարովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը ԵՏՄ անդամ կդառնա միայն ԼՂ հակամարտության կարգավորման դեպքում, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ գնահատում Մահմեդյարովի հայտարարությունը: Ընդհանուր առմամբ որեւէ գնահատական չեմ տալիս: Անլուրջ եմ վերաբերվում»: