Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքսիների վարորդներն անձնակա՞ն հարցեր են բարձրացնում

Հասարակություն
gagik-beglaryan

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի բարեմաղթանքը մայիսի 28-ի տոնի առթիվ մեկն է` լինենք ամուր, հզոր պետություն, մեր ժողովուրդն ապրի երջանիկ եւ ուրախ: Լիցենզավորման կարգի վերաբերյալ տաքսիստների բողոքների վերաբերյալ «Ա1+»-ի հարցին ի պատասխան պարոն Բեգլարյանն ասաց. «էն խոսքերը, որոնք ասացի ժողովրդի համար, երկուսուկես տարի անընդհատ ամեն ինչ անում ենք տաքսու վարորդների համար: Բողոքում են մի քանի փոքր խմբեր: Ես կարող եմ ասել, որ դրանք անձնական հարցեր են, եւ մոտ ապագայում ես բոլորին ընդունելու եմ, բոլորի առաջարկները դուք բոլորդ եք լսելու, եւ ինքներդ եք համոզվելու, որ առաջարկները շատ տարբեր են: Կան առաջարկներ, որ անընդունելի են»: Ըստ նրա` մի խումբն առաջարկում է լրացուցիչ բեռ ավելացնել տաքսու վարորդների վրա, իսկ մյուս խումբն ասում է` վերացնենք. «Մի խումբն ավելի ի օգուտ ժողովրդի է խոսում, այսինքն` տաքսիներից օգտվողների համար, մի խումբը կոնկրետ այն տաքսիստների համար, որոնք ընդհանրապես ոչինչ չեն ուզում վճարել: Տարաձայնություններն ուզում եմ հարթել` հավաքվենք մի տեղ, ներկայացնենք բոլորին:Նախարարությունը երբ չի միջամտում, իրենք սկսում են իրար դեմ վիճել»: Նախարարի խոսքերվ` այս կարգի տարաձայնություններ կային նաեւ երեք տարի առաջ եւ համատեղ ջանքերով են ստեղծել ներկա գործող «Լիցենզավորման մասին» օրենքը: