Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական կողմն ուղեկցել է մոլորված ադրբեջանական քաղաքացիական ուղղաթիռը. armtimes.com

Քաղաքականություն
fc9c27e59723929df42efd8eb18514e2

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Սարդարապատ հուշահամալիրում հայտարարել է, որ 2 օր առաջ Արցախի սահմաններին շատ մոտ Ադրբեջանի քաղաքացիական ուղղաթիռ է թռել եւ հայկական կողմը ուղեկցել է, որպեսզի քաղաքացիական ուղղաթիռը իր թռիչքը հանգիստ կատարի: Մեզ հետ զրույցում, մանրամասնելով տեղի ունեցածը եւ մեկնաբանելով այն՝ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Շատ հաճախ կարող են լինել նման դեպքեր, երբ ուղղաթիռը մոլորվի եւ հասնի հարեւան պետության սահմանին: Եվ մեր եւ ադրբեջանցիների կողմից էլ եղել են նման դեպքեր: Քաղաքակրթությունը պահանջում է, որ նման դեպքերում մոլորվածին ուղեկցես, որպեսզի անիմաստ սադրանքներ չլինեն»: Ի պատասխան մեր հարցին՝ այսինքն կարելի է ասել, որ Հայաստանը մարդասիարական ժե՞ստ է արել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Իսկ ըստ ձեզ հայը կարո՞ղ էր քաղաքացիական ուղղաթիռ խոցել»: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում