Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարզպետի որդու արյան մեջ թմրամիջոցի առկայությունը կանեփից չէ» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayk-alumyan

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղայի՝ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ, 2013 թ հունիսի 1-ի դեպքերից հետո իսկապես հայտնաբերվել է թմրամիջոց. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ նշեց գործով Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը: «Նախաքննության ընթացքում արյան մեջ թմրամիջոց է հայտնաբերվել, եւ Տիգրան Խաչատրյանը փորձել է պատճառաբանել, որ տանը պարբերաբար կանեփի սերմեր են օգտագործում: Սակայն դատաբժիշկը ասել է, որ այդ եղանակով չէր կարող հայտնաբերվել»,- նշում է փաստաբանը: Փաստաբանի խոսքերով՝ այս գործով դատաքննությունը շարունակվում է, եւ դատաքննության ընթացքում ի հայտ են գալիս բազմաթիվ խախտումներ: Ըստ նրա՝ կրակոցների գործով դեպքի վայրի տեսագրության արձանագրությունը բացակայում է, չկան նաեւ Սուրիկ Խաչատրյանի հեռախոսազանգերի արձանագրությունները: Անդրադառնալով այս տարվա մայիսի 12-ին Սդղի Գյոլ թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ նշեց, որ նման դեպքերը դեռ շարունակվելու են: «Անպատժելիության մթնոլորտը ստեղծում է պարարտ հող նման դեպքերի համար: Անմեղության կանխավարկածը փոխարինվել է անպատժելիության կանխավարկածով»: Այսօր ոչ որպես Բուդաղյանների պաշտպան, այլ իրավաբան Հայկ Ալումյանը տարօրինակ է համարում, որ թեեւ Սյունիքի մարզպետի մեքենայի վրա այդքան կրակոցներ են հնչել, սակայն որեւէ մեկը չի վնասվել: «Եթե կրակոցները չլինեին, ապա մամուլի ինֆորմացիան պետք է լիներ Տիգրան Խաչատրյանի մասնակցությունը մայիսի տասներկուսի դեպքերին, չգիտեմ պատահականություն է, թե պլանավորված»,- ասաց նա: