Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հռչակագիրն ամրագրվել է ոչ թե մայիսի 28-ին, այլ 30-ին» (տեսանյութ)

Քաղաքականություն
amatuni-virabyan

«Մայիսի 22-ին, երբ սկսվեց Սարդարապատի ճակատամարտը, շատերն անգամ չգիտեին, թե ինչ է կատարվում Արևմտյան Հայաստանում։ Իսկ Թուրքիան մտադրված էր Արևմտյան Հայաստանն ոչնչացնելուց հետո անցնել Արևելյան Հայաստանին,- այսօրվա խորհուրդն է ներկայացնում Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։ - Առաջին անգամ հազարամյա գոյության ընթացքում հայերի համար դրված էր լինել-չլինելու հարցը։ Որոշված էր հետ նահանջել և գնալ Սևան, սակայն հայերը չենթարկվեցին այդ պահանջին։ Այս հարցում բանախոսը կարևորեց նաև այն ժամանակվա հոգևորականության դերակատարությունը»։ Ամատունի Վիրաբյանի հավաստմամբ՝ ամենակարևոր հանգամանքն այս ճակատամարտում այն էր, որ 1918 թ-ին Բաթումիի բանակցություններում ՝ Թուրքիան չէր պատրաստվում Հայաստանի հետ պայմանագիր կնքել, սակայն ստիպված եղավ դա անել։ Այս համատեքստում բանախոսը նկատում է, որ մայիսյան հերոսամարտերի ամենակարևոր ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության հռչակումն էր, որը կարծես անհույս տեղից ծնված հրաշք լիներ։ «Չնայած ՀՀ հռչակելու օրը մենք նշում ենք մայիսի 28-ին, բայց իրականում հռչակագիրն ամրագրվել է մայիսի 30-ին։ Սրա պատճառն այն է, որ Վրաստանում և Ադրբեջանում պետականության հաստատումը տեղի ունեցել է մայիսի 26-ին և 27-ին , հետևաբար ՀՀ հռչակման թվագրումը նշվում է մայիսի 28-ը՝ ցույց տալու համար, որ մենք նրանցից շատ չենք ուշացել»,-նշեց պարոն Վիրաբյանը։ Վերջինիս տեղեկացմամբ՝   այս ամենի վերաբերյալ կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնց մեծ մասը գտնվում է Թբիլիսիում, իսկ նրանք դա մեզ չեն տրամադրում։