Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օդն էլ փակեն՝ պրծնենք». հարցում Երեւանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
mard

Երևանում և Հայաստանի այլ խոշոր բնակավայրերում այս օրերին տեղի են ունենում բողոքի գործողություններ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման։ Կազմակերպիչները մինչև հունիսի 19-ը ժամանակ են տվել պատկան մարմիններին՝ հրաժարվելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մտադրությունից։ Հաջորդ հավաքը տեղի կունենա այդ օրը։ «Ա1+»-ը հարցախույզ է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու հանրային կարծիքը՝ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ։ Քաղաքացիները համակարծիք են մեկ հարցում՝ էլեկտրաէներգիայի սակագինը պետք է չբարձրանա։ Պատրա՞ստ են արդյոք նրանք դուրս գալ փողոց և պայքարել սակագնի բարձրացման դեմ, այստեղ կարծիքները կիսվում են։ Առավել տարեց քաղաքացիները անօգուտ են համարում նման պայքարի ծավալումը. «միևնույնն է՝ թանկացնելու են», «անօգուտ է պայքարել» հիմնավորումներով։ Մեզ հանդիպած քաղաքացիների մի մասն էլ գուցե դուրս չի գա փողոց, սակայն աջակցում է պայքարի նման ոճը ընտրած քաղաքացիներին։ Հիշեցնենք, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու համար։