Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստները չեն մտահոգվի, եթե իրենց պայքարին միանան քաղաքական ուժերը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
3tXxHG1sw3I

Կարո՞ղ են արդյոք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները վերածվել այնպիսի շարժման, ինչպիսին եղավ 2013թ-ին։ Այդ ժամանակ ուղեվարձը 50%-ով թանկացնելու քաղաքապետարանի որոշումը փողոց դուրս բերեց հարյուրավոր քաղաքացիների, եւ արդյունքում՝ տրանսպորտի գինը մնաց 100 դրամ։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիաներ կազմակերպվում են թե Երեւանում, թե հանրապետության տարբեր բնակավայրերում։ Ըստ կազմակերպիչների՝ պայքարի դուրս գալու համար քաղաքացիներն ունեն բազմաթիվ պատճառներ։ Սոցիոլոգի գնահատմամբ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բերելու է շղթայական թանկացումների։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները առանձնապես չեն մտահոգվի, եթե իրենց պայքարին միանան քաղաքական ուժերը։   Ավելին՝ տեսանյութով