Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթի ընկերներին տեղափոխում են

Քաղաքականություն
shant6

«Շանթ Հարությունյան եւ ընկերները» գործով դատապարտվածների վճիռը մտել է օրինական ուժի մեջ եւ նրանք արդեն տեղափոխվում են տարբեր ՔՀԿ-ներ։ Ինչպես նշեց 2 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Հովհաննիսյանի պաշտան Արա Զաքարյանը, իր պաշտպանյալին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից  տեղափոխելու են «Վարդաշեն» ՔԿՀ։ 13 օր հացադուլի մեջ գտնվող եւ այսօր այն դադարեցրած Լիպարիտ Պետրոսյանը տեղափոխվել է «Կոշ» ՔԿՀ։ «Ցեղակրոն» կուսակցության  նախագահ Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը կշարունակեն իրենց պատիժը կրել «Վարդաշեն» ՔԿՀ-ում։ Հիշեցնենք, որ «Շանթ Հարությունյան եւ ընկերները» գործով անցնող  14 անձինք դատապարտվել էին տուգանքից մինչեւ 7 տարվա ազատազրկման։Վճռաբեկ դատարանը գործը վարույթ չէր ընդունել։ Իրենց պատիժները  կրելուց հետո, ազատ են արձակվել գործով դատապարտվածներ Տիգրան Պետրոսյանն ու Սեւակ Մնացականյանը։ Փաստաբան Արա Զաքարյանը տեղեկացրեց, որ դատավճիռը բողոքարկելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։