Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

    Ինչո՞ւ չեն վերաբացվում ցմահների գործերը. Արտագնա նիստ Նուբարաշենում   (տեսանյութ)

Հասարակություն
enoqyan

2003թ առ այսօր  գեթ մեկ ցմահ  դատապարտյալի   գործ չի վերանայվել «Ամբողջ Եվրոխորհուրդը, որ մեզ պարտավորեցրեց վերացնել մահապատիժը։  Նրանք բոլորը սխալվել են, ստացվում է Հայաստանի դատաիրավական համակարգը  երբեք սխալ չի գործել, երբեք որեւէ քաղաքացի մահապատժի չի դատապարտվել դատական սխալի հետեւանքով»,- այսօր հայտարարեց ցմահ դատապարտյալ  Մհեր Ենոքյանը։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արտագնա դատական նիստ էր։  Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից պահանջում է պարտավորեցնել գլխավոր դատախազությանը, վարույթ հարուցել  նոր երեւան եկած ապացույցների հիմքով։Դեպքից 19 տարի  անց միջազգային փորձագիտական կենտրոնը տվել է եզրակացություն, ըստ որի, Մհեր Ենոքյանը չի եղել սպանություն կատարող անձը։Սակայն դատախազությունը դա նոր երեւան եկած ապացույց չի համարել։ « Գլխավոր դատախազությունը նորից այս գործից, մահապատժից 19 տարի անց ասում է գիտեք ի՞նչ,  շատ էլ որ Եվրոպան փորձաքննության եզրակացություն է ուղարկում, Հայաստանի համար դա հիմք չէ, բա ի՞նչն է հիմք մեր արդարադատության համար։  Չանելով մատնահետքաբանական փորձաքննություն, չանելով քննչական փորձարարություն, նոր երեւան եկած հանգամանքներ են գալիս, որ ընթերականեր գոյություն չունեն, դուք ասում եք չէ, գնա մեռի Ենոքյան, դա նոր երեւան եկած հանգամանք չէ»,-ասաց նա։ Գործով դատախազը այսօր էլ հայտարարեց, որ  միջազգային փորձագիտական կենտրոնի եզրակացությունը նոր  երեւան եկած ապացույց չէ։ Նիստը կշարունակվի հունիսի 15-ին, որին արդեն ներկա կլինի    Մհեր Ենոքյանի պաշտպանը։