Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները միանում են հոսանքի թանկացման դեմ պայքարողներին (տեսանյութ)

Քաղաքականություն
nairit7

Այս պահին կառավարության շենքի դիմաց են հավաքվել «Նաիրիտ» գործարանի նախկին  աշխատակիցները, որոնք կրում են «Նաիրիտցիների պարտքի մարում. Save Nairit» գրառումով վերնաշապիկներ։ Նրանք հայտարարում են, որ պատրաստվում են միանալ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարողներին։ Քիչ անց, նրանք երթով կշարժվեն դեպի Ազատության հրապարակ։ «Ա1+»-ի հետ զրույցում նաիրիտցիները շեշտեցին, որ իրենք առավել քան մտահոգված են այդ խնդրով, քանզի իրենց գործազրկության ու 24 ամսվա աշխատավարձ չստանալու պարագայում՝ պարզապես, ի վիճակի չեն կոմունալ վճարումներ կատարել։ Անդրադառնալով  էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ՝ Երվանդ Զախարյանի հայտարարություններին, նրանք նշում են. «Մենք պարտավոր չենք վճարել նրանց մսխած գումարների դիմաց, եթե չեն կարողանում նորմալ կառավարել ոլորտն ու երկիրը, ապա թող հեռանան»։