Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկում է նորացված «Անուշ» օպերան

Մշակույթ
anush

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մեկնարկում է նոր մեծածավալ նախագիծ, որի շրջանակներում Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի գրական-թատերական կոմպոզիցիան ներկայացվելու է հանրապետության մարզերում և Արցախում /դիրիժոր` ՀՀ վաստ. արտիստ Կարեն Դուրգարյան, բեմադրիչ` ՀՀ վաստ. արտիստ Ալիսա Հեքիմբաշյան, խմբավար` Հրաչ Բորյան/: Նախագիծն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի ֆինանսավորմամբ, գլխավոր գործընկերն է VIVA Cell MTS ընկերությունը: anush1 «Անուշ» օպերայի ժամանակացույցը` Ջերմուկ. ըմպելասրահ. Մայիսի 31-ին, ժամը` 17:30-ին Արցախ. Մարտունու մշակութային և երիտասարդության կենտրոն. Հունիսի 1-ին, ժամը` 20:00-ին Արարատի մարզ. Տափերականի մշակույթի տուն. Հունիսի 2-ին, ժամը` 17:00-ին: Այս նախաձեռնության նպատակն է հանրահռչակել օպերային արվեստը`բարձրարժեք մշակույթի լավագույն ստեղծագործությունները ներկայացնելով հըանրապետության մարզերի և Արցախի հանդիսատեսին: «Անուշ» օպերան հանդիսանում է հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան, որը ազգային օպերային գրականության մեջ ստեղծեց նոր ոճական ուղղություն: Օպերայի երաժշտության և լիբրետոյի հեղինակը Արմեն Տիգրանյանն է, ով օպերան գրել է ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի: «Անուշ» օպերան համարվում է ազգային առաջին օպերան, որի մասին Ա. Տիգրանյանը գրել է. «Ինձ համար մի բան պարզ է, որ հայկական օպերան չպետք է կրկնի եվրոպականը, պետք է լինի ինքնատիպ, ազգային, ժողովրդին սիրելի և հասկանալի»: Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում «Անուշ»-ն առաջին անգամ բեմադրվել է 1935 թվականին, իսկ 1939-ին այն ցուցադրվել է Մոսկվայում` Շարա Տալյանի և Հայկանուշ Դանիելյանի մասնակցությամբ: Հարգանքով` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին