Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի տունա, որ Մոսկվայում խոխա չունի». Վերիշենի բնակիչ (տեսանյութ)

Հասարակություն
Verisheni-bnakich

Սյունիքի մարզի Վերիշեն համայնքում, ինչպես գրեթե բոլոր գյուղական բնակավայրերում, մեծ արտագաղթ կա։ «Մի տունա, որ Մոսկվայում խոխա չունի։ Դիմացիս հարևանը յոթ երեխա ունի, հինգն էնտեղ են ապրում»,-պատմում է բնակիչներից Սիրան Բագրատյանը։ Իր ընտանիքի մեծ մասն էլ բացակայում է գյուղից։ Երկու որդիներն ու դուստրը 8 տարի է՝ Ռուսաստանում են ապրում։ Վերջերս նաև ամուսինն է այնտեղ գնացել։ Տիկին Սիրանն աշխատում է համայնքի դեղատանը. 50.000 դրամ աշխատավարձ է ստանում։ «Դա գործ չի էլի, մեզ նորմալ ապրելու համար դա փող չի»,-նշում է նա։ Ազատ ժամանակ Վերիշենի բնակիչը զբաղվում է նաև հողագործությամբ։ Բացի այդ, 230 ճուտ ունի, որոնց խնամքն անձամբ է իրականացնում։ Երբեմն վաճառում է ճտերից մի քանիսը։ Ամուսինը մի քանի օր անց ետ է գալու, բայց երեխաներն արտերկրում մշտական բնակության են գնացել։ Տիկին Սիրանը ցավում է, որ սոցիալական պայմաններից ելնելով՝ զավակներն իրենից հեռու են։ Թոռներին էլ միայն նկարներով է տեսնում։ Վերիշենցու ամենամեծ ցանկությունն է, որ գյուղում պայմանները բարելավվեն և մարդիկ ստիպված չթողնեն իրենց տներն ու անդարձ հեռանան։ Մանրամասներ՝ տեսանյութով