Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻՖԱ-ի 4 չինովնիկներ ընդունել են իրենց մեղքը

Սպորտ
sport-fifa

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 9 չինովնիկներից չորսը, որոնք այսօր ձերբակալվել են Ցյուրիխում կաշառակերության համար, ընդունել են իրենց մեղքը: Այդ մասին հայտնում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության պաշտոնական կայքը: Ձերբակալվածների մեջ են ՖԻՖԱ-ի փոխնախագահներ Ջեֆրի Ուեբը եւ Էուխենիո Ֆիգերեդոն, գործադիր կոմիտեի անդամ Ջեկ Ուորները, ինչպես նաեւ կազմակերպության տարբեր բաժինների ղեկավարներ Էդուարդո Լիին, Խուլիո Ռոչան, Կոստաս Տակասը, Ռաֆայել Էսկեւելը, Խոսե Մարիա Մարինը եւ Նիկոլաս Լեոսը: Մեղադրանք են ներկայացվել նաեւ ՖԻՖԱ-ի չորս աշխատակիցներին, որոնք կապված են սպորտային մենեջմենտի հետ: ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն առայժմ կասկածյալների ցուցակից բացակայում է: Նշենք, որ այսօր առավոտյան ԱՄՆ-ի կառավարության նախաձեռնությամբ Ցյուրիխի հինգաստղանի հյուրանոցներից մեկում ձերբակալվել են ՖԻՖԱ-ի չինովնիկներ եւ աշխատակիցներ: Նրանք մեղադրվում են կաշառակերության, գումարներ լվանալու, գաղտնի գործարքներ կատարելու համար: Ըստ նախնական տվյալների, ՖԻՖԱ-ի չինովնիկներն նման անօրինական ճանապարհներով յուրացրել են մոտ 100 մլն դոլար: Տեղեկատվություններ կան, որ ձերբակալվածները տեղափոխվելու են ԱՄՆ, սակայն դա կարող է հետաձգվի, քանի որ Շվեյցարիայի արդարադատությունը նույնպես մեղադրանքներ է ներկայացրել նրանց եւ մտադիր է դատավարությունն անցկացնել իրենց մոտ: