Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազալցակայանների վերահսկողություն՝ խստացված ռեժիմով

Հասարակություն
car

Մայիսի 27-ին ի կատարումն ՀՀ վարչապետի՝ հանրապետության գազալցակայանների նկատմամբ իրականացվող անվտանգության ռեժիմի վերահսկողության խստացման մասին հանձնարարականի՝ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Նախարար Արմեն Երիցյանը հանձնարարեց հատուկ աշխատանքային խումբ ստեղծել, որն առավել խստացված ռեժիմով իրականացնելու է հանրապետությունում գործող 456 շարժական և անշարժ ԱԳԼՃԿ-ների ստուգումներն ու վերահսկողությունը: «Ստուգումները պետք է իրականացվեն խստագույն չափանիշներով և ցանկացած խախտում արձանագրելու դեպքում տեղում պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն: Եթե կարիքը զգացվի, տեղում պարտադիր կներգրավվեն նաև իրավապահ մարմինները»,-շեշտեց ՏԿԱԻ նախարարը: Հիշեցնենք, վերջին պայթյունը տեղի ունեցավ երեկ՝ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի գազալցակայանում. տուժողների վիճակը ծայրահեղ ծանր է։