Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ-ն 800 հազար դոլար պարտք ունի. ինչպես է այն կուտակվել

Քաղաքականություն
c25d87f347ce8a6ccc5b528d890ed001

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին հետաքրքում էր՝ 2014թ.  ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը որքան եւ ում է պարտք եղել: Պարտքի մասին ասել էր փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը՝ ԱԺ-ում նախորդ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկմանը: Ի պատասխան պատգամավորի հարցի՝ նա նշեց, որ վիճակը կրիտիկական պահի չի հասել, եւ պարտքն ընդհանուր առմամբ կազմում է 800 հազար ԱՄՆ դոլար: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցը վերաբերում էր Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը. «Արդյոք մենք ունե՞նք հստակ ռազմավարություն հակազդելու Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը: Ես նկատի չունեմ կարմիր կամ սեւ խավիարը, այլ այն գործունեությունը, որ վարում է ադրբեջանական դիվանագիտությունը միջազգային կառույցներում՝ քարոզչական ու նյութական առումներով»: Պարոն Մանասարյանը նախ զարմացավ, թե ինչ է նշանակում ունենալ ռազմավարություն նման հարցի վերաբերյալ, ապա ասաց. «Խոսքը երեւի վերաբերում է կաշառակերությանը, որի դեմ ամբողջ աշխարհը պայքարում է: Մենք որոշ քայլեր անում ենք»: Տիկին Զոհրաբյանը նկատեց, որ քարոզչական պատերազմը նույնքան կարեւոր է, որքան բուն պատերազմը: Ըստ նրա՝ այս հարցում շատ կարեւոր է  նաեւ Սփյուռքի ներուժը. «Ես նկատի չունեմ «Հայաստան» հիմնադրամի ամենամյա մարաթոնները: Սփյուռքում կան երիտասարդներ, որոնք կարող են ակտիվ ներգրավվել այդ գործում»: