Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպերայից հրաժարվում են հոսանք տրամադրել հանրահավաքի բարձրախոսների համար

Քաղաքականություն
hosank

Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, որ Օպերայի եւ բալետի Ազգային ակադեմիական թատրոնի շենքից հրաժարվում են հոսանք տրամադրել՝ այսօրվա հանրահավաքի բարձրախոսները միացնելու համար։

«Օպերայից մեզ հոսանք չեն տրամադրում. մենք դա ընդունում ենք որպես խոչընդոտ այսօրվա բողոքի ակցիային»,- գրել է Շուշանյանը։ Այսօր Ազատության հրապարակից ժամը 19։00-ին կմեկնարկի երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման։ Հավաք-երթեր են անցկացվելու  Հայաստանի տարբեր քաղաքներում:Ժամանակացույցը՝ այստեղ