Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ

Քաղաքականություն
Mils-zara

Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ազգային ժողովում հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներքին և արտաքին քաղաքականությանը, ինպես նաև տարածաշրջանին վերաբերող հարցեր: Դեսպան Միլսը նշեց, որ Հայաստանում իրավունքի գերակայությունը ապահովելու, այդ թվում քրեական արդարադատության համակարգում թափանցիկություն պահանջելու վերաբերյալ բաց ու չգրաքննված քննարկումները կարևորագույն  տարրեր են  ցանկացած ժողովրդավարական պետության համար: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն