Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինական կողմի միջնորդությամբ փոսն էլ կփորվի (տեսանյութ)

Քաղաքականություն
ashotyan

Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ չինարենի խորացված ուսուցման դպրոց ստեղծելու համար չինական կողմը միջնորդել է նաեւ շինարարության փոսը փորել, ինչին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Փոսն էլ կփորենք, միայն թե արագ շինարարությունը սկսվի»։ Վարչապետը Արմեն Աշոտյանին հանձնարարեց հետեւողական լինել այդ դպրոցի կառուցման հարցում։ Ի դեպ, այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների ու Գյուղատնտեսության նախարարներին հանձնարարեց հաջորդ նիստին ներկայացնել, թե քանի հակակարկտային կայան է պետք հանրապետության համար, ինչպես նաեւ ներկայացնել կարկտահարության վերջին օրերի վնասի չափը։