Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևան-Սամարա չվերթի ուղևորուհու մոտ գնդացրի փամփուշտ է հայտնաբերվել

Հասարակություն
db86ce826338be7a61fd6916102fe701

«Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սամարա չվերթի մի ուղևորուհու մոտ փամփուշտ է հայտնաբերվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված չվերթի ուղևորուհի՝ 1989 թ. ծնված Անուշ Չ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է գնդացրի 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ: Անուշ Չ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին: Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն