Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրող Գայանե Առուստամյանը տուժող է ճանաչվել

Հասարակություն
6e64b4ea4dc20545fdfe2caaac6c5bf8

Այսօր լրագրող Գայանե Առուստամյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության; <14 էջ ձեռագիր գրել եմ, նկարագրել մանրամասները, վերապրել ու..ուժասպառ եղել, սպառելով քննիչի աշխատանքային օրվա ժամանակը>,- հարցաքննությունից հետո ասել է լրագրողը: Հիշեցնենք, լրագրողի կողմից ոստիկանության Կենտրոնի բաժնում տված հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ: Գայանե Առուստամյանը մայիսի 7-ի երեկոյան բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին՝ ոստիկանին վիրավորելու համար: Նա պնդել է, որ բերման ենթարկելիս ոստիկանները իր նկատմամբ բռնություն են գործադրել: Այսօր կայացվել է Գայանե Առուստամյանին որպես տուժող ճանաչելու որոշում, իսկ ոստիկանները դեռեւս  գործով անցնում են որպես վկա; Գայանե Առուստամյանի մյուս հարցաքննությունը նշանակված է հունիսի 2-ին: