Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրո ճարակ են դարձել հազվագյուտ գրքեր ու ձեռագրեր

Հասարակություն
11219657_847334285361260_3138573255754577796_n

Հալեպում հրո ճարակ է դարձել Հալեպի ասորիների եկեղեցապետի հարուստ գրադարանը, որը համարվում էր հնագույն մշակութային գանձարան: Գրադարանը, որ տեղակայված է եղել ասորիների առաջնորդարանում, այրվել է առաջնորդարանի վրա կատարված հրթիռակոծությունից: Ինչպես հայտնի է` Հալեպի ասորիների եկեղեցապետ Յոհաննա Իբրահիմը երկու տարի առաջ` 2013 թվականի ապրիլին, մեկ այլ քրիստոնյա եպիսկոպոսի` Հալեպի հունական եկեղեցու առաջնորդի հետ առևանգվել է անհայտ զինյալների կողմից եւ մինչև հիմա նրանց ճակատագիրն անհայտ է: Հալեպի ասորիների առաջնորդարանում տեղակայված նրա անձնական գրադարանում կային մեծ թվով մագաղաթներ, արվեստի եւ գրականության հազվագյուտ նյութեր, հնագույն ձեռագրեր, ավելի քան 18000 գիրք` տարբեր լեզուներով,-հաղորդում է Assyrian Monitor-ը: Լուսանկարում՝ առեւանգված հոգեւորականները, ձախից՝ Յոհաննա Իբրահիմը