Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արշակ Սադոյանը հոսանքը գոնե մեկ դրամով թանկացնելու հիմնավորում չի տեսել (տեսանյութ)

Հասարակություն
91de56d1831bef5e42f1c0d2d29764cf

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը ուսումնասիրել է ՀԷՑ-ի հոսանքի գինը բարձրացնելու 56 էջանոց փաստաթուղթը, սակայն որեւէ հիմնավորում չի գտել գոնե մեկ դրամով թանկացնելու համար։ Այսօր հրավիրված քննարկման ժամանակ տեղեկացրեց նա։ Հայաստանի Էլցանցեր ընկերությունը հոսանքի գինը 17 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Հանրային խորհուրդը  կարո՞ղ է  կանխել  էլեկտրաէներգիայի սակագինի բարձրացումը։ «Գիտեք մենակ այսօրվա ցույց տալը, նկարելը էլի մեծ ազդեցություն է, գոնե ինչ որ պայմաններ կստեղծի, որ մի քանի դրամ քիչ բարձրացնեն»,- ասաց Արշակ  Սադոյանը։ Այսօր Հանրային խորհուրդը պահանջեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հրաժարականը, կպահանջի արդյո՞ք   Հանրային խորհուրդը կառավարության հրաժարականը։ Հաջորդ շաբաթ հարցը քննարկելու համար հանրային խորհուրդ կհրավիրեն  Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին։