Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սյունիքի փոխմարզպետն իր ղեկավարի դիսերտացիայից տեղյակ չէ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Surik-Khachatryan

Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը չի կարդացել իր ղեկավարի՝ Սուրիկ Խաչատրյանի գիտական երախայրիքը՝ դոկտորական դիսերտացիան. «Իսկ խի՞ պըտի մարզպետի դիսերտացիան... պետական ծառայությունում չկա ըտենց գործառույթ, որ ես տեղյակ լինեմ դիսերտացիայից»։ Փոխմարզպետը, սակայն, գիտի, որ Սուրիկ Խաչատրյանը դիսերտացիա է գրել, դոկտոր է, բայց ատենախոսությունն ախր տեղական ինքնակառավարման մասին է. «Եթե նույնիսկ տեղական ինքնակառավարման մասին է, պարտադիր չէ, որ մարզպետարանի աշխատակազմը կամ իր տեղակալը ծանոթ լինեն դիսերտացիայի բուն նյութին»։ Պարոն Գրիգորյանն, ի դեպ, Սուրիկ Խաչատրյանից չի վախենում։ Մարզում ահաբեկչական մթնոլորտ չկա։ Մեկնաբանելով մարզպետի հանդեպ մահափորձը, տեղակալը նկատեց, որ Խաչատրյանն առանձնապես ահաբեկված չէ. «Չեմ կարծում, որ վախենում է, որ իրեն կսպանեն»։ Նա թշնամիներ ունի՞. հարցին պատասխանում է. «Թշնամինե՞ր։ Չեմ կարծում որ ունի»։ Տարածքային կառավարման և ԱԻ նախարար, ոստիկանության գեներալ Արմեն Երիցյանն այսօր առավոտյան է հանդիպել Սուրիկ Խաչատրյանին։ Հանցագործի նման չէր, եւ դատարանից բացի, ոչ ոք չի կարող նրան հանցագործ համարել։ Սակայն նախարարը գիտնական Սուրիկ Խաչատրյանին չի ճանաչում. «Ես չեմ կարդացել դիսերտացիան»։ Այսքանով գիտնականի մասին զրույցն ավարտվեց։ Նախարարը կրկին խոսեց քրեական համբավ ունեցող մարզպետի մասին։ Ինչու՞ է այդ մարդն անընդհատ քրեական պատմությունների մեջ ընկնում, որոնցում տուժողներն անխուսափելի են. «Կան նախաքննության եւ հետաքննության մարմիններ, ձեր հարցերն ուղղեք այն կողմ»։ Հովիկ Աբովյանը Նոյեմբերյանի Կողբ գյուղում իր անունով եւ նույնիսկ սրբապատկերով եկեղեցի կառուցած մարզպետ է։ Ինքը կարող էր բազմաթիվ հանցանքների մեջ մեղադրվող Սյունիքի մարզպետին խորհուրդ տալ մի եկեղեցի էլ ինքը կառուցի. «Իրան դիմեք էդ հարցերով»։ Ի դեպ, նախարար Երիցյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան իր մոտ խորհրդակցության մասնակցած Սուրիկ Խաչատրյանի սիրտը վատ վիճակում է, դրա համար չի մասնակցում բյուջեի կատարողականի տարածքային ինքնակառավարման բաժնի քննարկումներին։