Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյոք փոփոխություններում կներառվի՞ ընդդիմության առաջարկը (տեսանյութ)

Քաղաքականություն
c97137afd9a5ca14a41ac92ecb973af9

Սահմանադրական բարեփոխումների համար նախատեսվող հանրաքվեի ժամկետների սահմանումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասությունը չէ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ինչ վերաբերում է «Ընտրական օրենսգրքում» հնարավոր փոփոխություններին, ապա նա նշեց, որ այն հնարավոր է, երբ պատրաստ կլինի սահմանադրական բարեփոխումների փաթեթը։ Արդյոք փոփոխությունների մեջ կներառվի՞ նաեւ ընդդիմության առաջարկը՝ քվեարկությունից հետո արդեն ստորագրված ցուցակների հրապարակումը, պարոն Մուկուչյանն ասաց. «Միջազգային դիտորդական կազմակերպությունների զեկույցներում նման պահանջ չկա, ընդհակառակը` Եվրոպայում կարծում են, որ ցուցակների հրապարակումն իր մեջ գաղտնիություն է պարունակում եւ ըստ այդմ` հրապարակման մեջ ամրագրված է դեմ մոտեցում»։