Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգիս Հովսեփյանը հրավիրել է 12 լեգեոնական

Սպորտ
sport-hajastani-havaqakan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն հրապարակել է արտերկրում հանդես եկող թիմի ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են Պորտուգալիայի հավաքականի հետ նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հրավիրվածների մեջ նորեկներ չկան: Նախորդ հանդիպման համեմատ բացակայում են պաշտպան Հովհաննես Համբարձումյանը (որակազրկում), կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, հարձակվողներ Յուրա Մովսիսյանը եւ Էդգար Մանուչարյանը (վնասվածք):   Սարգիս Հովսեփյանի կողմից հրավիրված լեգեոնականները. Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան) Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան) Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան) Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա) Գևորգ Ղազարյան «Կերկիրա» (Հունաստան) Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան) Արաս Օզբիլիս «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան) Ռումյան Հովսեփյան «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա) Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա) Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան) Ռուսլան Կորյան «Լոկոմոտիվ» (Տաշքենդ, Ուզբեկստան)   Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների վերջնական ցուցակը կհրապարակվի ավելի ուշ: