Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ հրաձիգները կմասնակցեն աշխարհի գավաթին

Սպորտ
sport-hradzig

Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 26-ից հունիսի 2-ը տեղի կունենա «Աշխարհի գավաթ», որին մասնակցելու համար այսօր հայ հրաձգներից 2-ը մեկնել են Մյունխեն: Ընդհանուր թվով Հայաստանը կներկայացնի 4 մարզիկ` Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, ինչպես նաև Գերմանիայում բնակվող Իրինա (Աղաջանյան) և Քրիստիան Լաուեր ամուսինները: Նրանք բոլորն էլ հանդես կգան գնդակային հրաձգության հրացան ձևում: Հայ մարզիկները «Աշխարհի գավաթին» կմասնակցեն Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ: 19-ամյա Սուրենն ու Հրաչը ուժերը կչափեն մեծահասակների պայքարում: Մյունխենում խաղարկվում են Ռիո 2016-ի ուղեգրեր: Յուրաքանչյուր վարժությունում առաջատար եռյակն արժանանում է ուղեգրի, սակայն եթե առաջատարները արդեն իսկ ունենում են ուղեգիր, ապա այն բաժին է հասնում հաջորդողներին: Մեր մարզիկները մրցելույթները կսկսեն մայիսի 28-ից: Մրցմանը կարող եք հետևել http://results.sius.com   և http://www.issf-sports.org կայքերի միջոցով: