Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի երթեր՝ ամբողջ Հայաստանում. ժամանակացույց

Քաղաքականություն
elektraenergia

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը համոզված է, որ մայիսի 27-ին Ազատության հրապարակը բազմամարդ կլինի։ «Համոզված եմ, որ Ազատության հրապարակից մեկնարկելիք հավաք-երթին կմիանան շատ քաղաքացիներ։ Այս ընթացքում սպասվող միջոցառումների մասին հետաքրքրվողների թիվը մեծ է եղել, և ակնհայտորեն երևում է, որ քաղաքացիները պատրաստ են պայքարել։ Հայաստանի քաղաքացին գիտակցում է, որ ինքը պիտի չվճարի ՀԷՑ-ի պարտքը։ Երևանի տարբեր համայնքներում մենք հանդիպումներ ենք ունեցել քաղաքացիների հետ, մեզ հետ զրույցներում մեծաթիվ երևանցիներ պատրաստակամություն են հայտնել միանալ սպասվելիք հավաք-երթին»,- Ա1+-ի հետ զրույցում նշում է Մաքսիմ Սարգսյանը։ Նշենք, որ մայիսի 27-ին, ժամը 19։00-ին Ազատության հրապարակից մեկնարկելիք հավաք-երթին միանալու պատրաստակամության մասին երեկ հայտարարեցին երիտասարդ դաշնակցականները։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Անուշ Հարությունյանն էլ հայտնեց, որ վաղը նաիրիտցիները 18։00-ին հավաքվելու են Կառավարության շենքի դիմաց և երթով շարժվելու են դեպի Ազատության հրապարակ՝ այդ կերպ իրենց աջակցությունը հայտնելով Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին։ Ավելացնենք, որ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հավաք-երթեր են անցկացվելու  Հայաստանի տարբեր քաղաքներում: Ստորև ներկայացնում ենք հավաք-երթերի ժամանակացույցը. Գյումրի՝ 17:00-Շահումյանի արձանի մոտ /Քաղաքապետարանի հարևանությամբ/ Մարալիկ՝  13:00 - Ցայտաղբյուրների մոտ Սիսիան՝ 18:00 - Կինո Որոտան Վանաձոր՝ 17:00- Արցախ Պուրակ Աշտարակ՝ 17:00 - Ներսես Աշտարակեցու հրապարակ Ապարան՝ 13:00- Քաղաքապետարանի մոտ Արտաշատ՝ 14:00 - Մարզպետարանի դիմաց Արմավիր՝ 18:00 - Այգու մուտքի մոտ /Շահումյան փողոց/ Մեծամոր՝ 18:00 - Քաղաքապետարանի մոտ Չարենցավան՝ 15:00 - Կինոյի մոտ Նաիրի՝ 17:00 - Քաղաքապետարանի մոտ Արարատ՝ 18:00 - Վազգեն Սարգսյանի հր. Ճամբարակ՝ 13:00 - Նժդեհի փող. Իջևան՝ 12:00 - Շատրվանների հր.