Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները կմիանան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողներին

Տնտեսություն
nairit4

Այս պահին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները գտնվում են Նախագահական նստավայրի դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու չվճարված աշխատավարձերի կապակցությամբ։ «Պարտքի մարում», «Հանդիպում» կոչերով նաիրիտցիները իշխանություններից պահանջում են կատարել իրենց պահանջները՝ վճարել իրենց աշխատավարձերը։ Գործարանի նախկին աշխատակից Անուշ Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ նախագահական նստավայրից որևէ մեկը իրենց չի մոտեցել, ինչպես նախորդ անգամները։ «Մենք նախատեսում ենք նաև վաղը ակցիա անցկացնել արդեն մեր վերնաշապիկներով, որոնց վրա գրված կլինեն մեր պահանջները։ Ժամը 18։00-ին Կառավարության մոտից մենք երթով կշարժվենք Ազատության հրապարակ, որտեղ կմիանանք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին»։ Նշենք, որ Նաիրիտ գործարանի շուրջ 2200 աշխատակից ազատվել է աշխատանքից՝ չստանալով 18-24 ամսվա աշխատավարձը։ Աշխատավարձերի պարտքը շուրջ 15 մլն դոլար է։