Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թմրամիջոց է հայտնաբերվել «Արթիկ» եւ «Հրազդան» ՔԿ հիմնարկներում

Հասարակություն
f1015c113be27f854ccf3dcfcd2ec0f9

Մայիսի 25-ին՝ ժամը 14:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ս. Ա.-ի անվամբ քաղաքացի Պ. Ն.-ի կողմից բերված  304 գրամ սուրճի, կաթի փոշու և շաքարավազի խառնուրդում հայտնաբերել են շաքարավազի հատիկների նմանվող կասկածելի փայլուն զանգված:   Նույն օրը՝ ժամը 16:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մեքենաների զննման կետում հիմնարկի սնունդ տեղափոխող «Գազել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան զննելիս թափքի վրանը պահող երկաթյա ձողին փաթաթված շորի տակից հայտնաբերել և առգրավել են 1,7 գրամ մուգ շագանակագույն մածուցիկ զանգված, 1,5 գրամ չորացված բուսական զանգված և «B 8» դաջվածքով 0,4 գրամ քաշով մեկ դեղահաբ: Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ՀՀ Ան ՔԿՎ հանրային կապերի բաժին