Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգենտինայի հեղափոխության 205-ամյակը՝ տանգոյի հնչյունների ներքո

Քաղաքականություն
a6

Հայաստանում Արգենտինայի Հանրապետության Դեսպանությունն այսօր տոնեց Մայիսյան Հեղափոխության 205- ամյակը: Մայիսի 25-ը Արգենտինայի համար 1810 թ. Մայիսյան Հեղափոխությամբ եւ Առաջին Հայրենական Կառավարության կերտումով է նշանավորվում, ինչով սկիզբ դրվեց ազգային ազատագրման գործընթացին, որն էլ ավարտվեց 1816 թ. հուլիսի 9-ին Անկախության Հռչակագրով: Այսօր Կոնգրես հյուրանոցում Արգենտինայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը  ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, Դիվանագիտական Կորպուսի անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, մշակույթի եւ արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ եւ Հայաստանում արգենտինյան համայնքի անդամներ: Ընդունելության ընթացքում մատուցվեց արգենտինյան գինի եւ բնորոշ ուտեստներ, Երեւանում Արգենտինական դպրոցի սաները ներկայացրին արգենտինյան տանգո եւ կատարեցին ՀՀ եւ Արգենտինայի հիմները: ՀՀ եւ Արգենտինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ.: Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով 2007 թ.: 2011 թվականից ՀՀ եւ Արգենտինայի միջեւ վերացվել է վիզային ռեժիմը: a3 a5 a7 a4