Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերմինե Նաղդալյան. Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանի տղան չպետք է դառնա քաղաքապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
hermine1

Հերմինե Նաղդալյանը երբեք չի իմանա, թե ինչու է հայ հասարակությանը հետաքրքրում վարչապետի որդի Արգամ Աբրահամյանի Արտաշատի քաղաքապետ դառնալու ձգտումը. «Վարչապետի որդին, մեկ այլ նախարարի կամ մյուսի որդին որեւէ բանով մեղավոր չի եւ նույն ձեւի քաղաքացի ա»։ Մեր երկրում քաղաքները մեծ չեն եւ, ըստ Հերմինե Նաղդալյանի, Արգամ Հովիկի Աբրահամյանին հաջողվել է մեծ հեղինակություն ունենալ իր փոքր քաղաքում «Երիտասարդը, որի մասին խոսում ենք, Արգամ Աբրահամյանը, բնականաբար ունի եւ ցանկություն, եւ հնարավորություններ ավելին անելու իր քաղաքի համար»։ Հերմինե Նաղդալյանը տեղյակ չէր, որ Արգամ Աբրահամյանը Արտաշատի քաղաքապետի ընտրությունների միակ թեկնածուն է եւ ասում է, որ կկիսեր լրագրողների անհանգստությունը, եթե պարզեր, որ պայքարն անհավասար է. «Ես չգիտեմ, մյուս մասնակիցներն ինչի հիման վրա են էդ որոշումը կայացրել, շատ հնարավոր է, որ էդ որոշումները լինեն նորմալ կամ առանց որեւէ ազդեցության»։   Հնարավոր է նաեւ, որ մյուսներն ինքնաբացարկ են հայտնել, որովհետեւ, ըստ հանրապետական կնոջ, գիտեն իրենց իրական հնարավորությունները. «Ճշմարտության ճնշումն էլ ճնշում ա»,- ասում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։   Տիկին Նաղդալյանի համար անարդար կլիներ, եթե Արգամ Աբրահամյանը չառաջադրվեր միայն այն պատճառով, որ ինքը վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է. «Եթե Արտաշատը նույնպես պըտի զարգանա եւ այլ քաղաքները նույնպես պիտի զարգանան, էդ դեպքում ինչի մենք պիտի վարչապետի որդիներին, այլ այլ մարդկանց որդիներին ասենք՝ դուք իրավունք չունեք»։   Ի դեպ, հիշեցնենք, որ քաղաքապետ է հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Ազգային Ժողովի պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի որդին։ Երկուսն էլ հանրապետական կուսակցության անդամ են։