Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լիսկայականները չթողեցին, որ տղաս ապրի» (տեսանյութ)

Հասարակություն
Goris-nkar

Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Վերիշեն համայնքի բնակիչ, 2-րդ կարգի հաշմանդամ Ավրորա Բադալյանը պատմում է, որ 11 տարի առաջ իր ավագ որդուն՝ Հովիկին, դաժանաբար սպանել են։ «Երկու տղա ունեի, մեկին սպանեցին, մեկն էլ թողեց, գնաց։ Լիսկայականները չթողեցին, որ տղաս ապրի։ Մարզպետի ախպոր տղերքն էին»,-նշել է Ավրորա պապը։ «Տղաս եկելա, որ մտնի իր տունը, պադեզդում մութ է եղել, կպելա դրա ախպոր տղի թևին։ Դա ասելա՝ չես կարո՞ւմ կարգին քայլես, ասելա՝ դե մութա, չտեսա։ Ու տենց երկու հոգով սկսել են...»։ Ասում է, որ դանակահարելով են որդուն սպանել։ Հարցին, թե դատեցի՞ն մեղավորներին, թե՞ ոչ, նշել է. «Մեկը յանիմ թե 6 տարի նստեց, դուրս եկավ։ Էն մեկն էլ յանի անչափահասա, չդատեցին»։ Ավրորա պապի մյուս տղան Հայաստանից վաղուց է գնացել. «Ես նրան ստեղ չպահեցի, ասեցի, թողի, ստեղից գնա, որովհետև կարող էր, ես ինչ իմանամ, ինչեր ստացվեր»։ Մահացողը երկու անչափահաս երեխա ունի։ Մանրամասները՝ տեսանյութում