Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի սամբիստները Ստեփանակերտից հետո կմեկնեն Բաքու

Սպորտ
sport-sambo

Հայաստանի սամբոյի հավաքականը մայիսի 28-ին կմեկնի Ֆրանսիա` «Փարիզի Մեծ մրցանակին» մասնակցելու համար: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցաշարի արդյունքներով կձեւավորվի «Բաքու-2015» եվրոպական առաջին խաղերին մեկնող մարզիկների վերջնական կազմը: Փարիզի «Ա» դասի միջազգային մրցաշարին մեր սամբիստներից հանդես կգան Տիգրան Կիրակոսյանը եւ Գրիգոր Մխիթարյանը (երկուսն էլ 57 կգ քաշային կարգ), Աշոտ Դանիելյանը եւ Էդիկ Պետրսյանը (90 կգ), աղջիկներից` Սոսե Բալասանյանը եւ Ռոզա Խաչատրյանը (52 կգ): Հավելենք, որ Բաքու մեկնելուց առաջ մեր մարզիկները հունիսի 1-18-ը Ստեփանակերտում կանցկացնեն ուսումնամարզական հավաք: