Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոտայքի մարզում պտտահողմը մեքենան օդ է հանել.News.am

Հասարակություն
default3

Մայիսի 23-ին ՀՀ Կոտայքի մարզում մոլեգնած մրրիկից 3 հովիվ է վիրավորվել։ Տղամարդիկ բլրի գագաթին անասուններ արածեցնելիս նկատել են մոտեցող ոլորապտույտ քամին։ Մրրիկը հասել է տղամարդկանց այն պահին, երբ նրանք նստել են մեքենան եւ օդ բարձրացնելով մեքենան՝ նետել է ցած։ Դրա հետեւանքով հովիվներից երկուսը դուրս են նետվել մեքենայից, իսկ երրորդ հովիվը մեքենայով գլորվել է բլրից ցած։ Նրանք բոլորը տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց։ Ինչպես NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեցին հիվանդանոցից, տղամարդիկ Գեղաշեն գյուղի բնակիչներ են։ Մանրամասներն՝ այստեղ