Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատանեկան հավաքականը կընդունի Լիտվային

Սպորտ
sport-hajastan-19

Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը մայիսի 26-ին և 28-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Լիտվայի այդ տարիքային ընտրանու հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հանդիպումները տեղի կունենան Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Հայաստանի 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Լելիեւրն այդ խաղերին պատրաստվելու համար թիմ է հրավիրել 19 ֆուտբոլիստ, մասնավորապես` երեք դարպասապահ, երկու` հարձակվող: Դարպասապահներ Վարդան Վարդանյան «Փյունիկ» Սուրեն Ալոյան «Բանանց» Մարկ Գրիգորյան «Դոնաֆելդ» (Ավստրիա) Պաշտպաններ Ալեքսանդր Դեմիրճյան ՊՍԺ (Ֆրանսիա) Հակոբ Համբարձումյան «Բանանց» Գրիգորի Էմեկսուզյան «Ստրոգինո» (Ռուսաստան) Աղավարտ Պետրոսյան «Բանանց» Հակոբ Հակոբյան «Բանանց» Ժիրայր Մարգարյան «Բանանց» Արթուր Քարտաշյան «Փյունիկ» Կիսապաշտպաններ Մհեր Սաֆարյան «Շիրակ» Արթուր Նադիրյան «Փյունիկ» Ստեփան Հարությունյան «Բանանց» Հովհաննես Պողոսյան «Փյունիկ» Հովհաննես Իլանգյոզյան «Բանանց» Էմիլ Եղիազարյան «Բանանց» Վարդան Սաֆարյան «Միկա» Հարձակվողներ Էդգար Մովսիսյան «Բանանց» Ռոբերտ Մինասյան «Փյունիկ»