Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՊՏՀ-ն առաջին անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը

Սպորտ
sport-futzal1

Հայաստանի ֆուտզալի առաջնությունում երեկ տեղի ունեցավ 4-րդ տուրից հետաձգված «Թալգրիգ» - ՀՊՏՀ հանդիպումը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հյուրերը հաղթելով 8:3 հաշվով, վաստակեցին 52 միավոր եւ անհասանելի դարձան երկրորդ տեղում ընթացող «Թալգրիգի» համար: Այդպիսով, ՀՊՏՀ-ն առաջին անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: Երրորդ տեղը զբաղեցրեց «Գյումրին»: Առաջնությունը կավարտվի մայիսի 30-ին, երբ տեղի կունենա 17-րդ տուրի հետաձգված «Գյումրի»- «Թալգրիգ» հանդիպումը: