Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մութ ժամեր». 2 ժամ կայքը չի թարմացվի

Հասարակություն
akcia

Մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր երկու ժամով՝ 21։00-23։00, կանջատեն էլեկտրական սարքերը՝ ի նշան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի: Նախաձեռնողները կարծում են, որ այդպիսով որոշ չափով վնաս կարող ենք հասցնել ՀԷՑ-ին, որը չհիմնավորված թանկացնում է էլեկտրաէներգիան։ Ակցիային կմիանան նաեւ մի շարք լրատվական կայքեր, այդ թվում՝ a1plus.am-ը։