Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Խտրականության դրսևորումները Հայաստանում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
on-air

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոն նախագծի նախաձեռնությամբ`մայիսի 25-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա «Խտրականության դեմ օրենքի ընդունման անհրաժեշտությունն ու խտրականության դրսևորումները Հայաստանում» խորագրով քննարկում : Այս տարվա մայիսի 14-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՀ 3 քաղաքացիների հայցն՝ ընդդեմ «Իրավունք» թերթի, որտեղ 2013-ի մայիսի 17-ին իրենց դեմ տպագրվել էր հոդված խտրականության և ատելության կոչերով: Մայիսի 22-ին հրապարակվեց նաև դատական վճիռը, ըստ որի թերթի խմբագիրը, որը նաև հոդվածի հեղինակն է, պարտավորվում է հրապարակայնորեն ներողություն խնդրել և վիրավորանքի ու զրպարտության համար հայցվորներից յուրաքանչյուրին 3.000.000 ՀՀ դրամ գումար վճարել: Հիշեցնենք, որ Հայաստանում չկա «Խտրականության դեմ» օրենք և այժմ Արդարդատության նախարարությունը քննարկում է «Խտրականության դեմ» առանձին օրենք ընդունելու մասին: Քննարկման բանախոսներն են՝ Սերգեյ Գաբրիելյան, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի ղեկավար Արման Սահակյան, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի աշխատակից Մարո Խաչատուրյան, Արման Սահակյանի փաստաբան Հասմիկ Հարությունյան, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Իզաբելլա Սարգսյան, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Հրավեր է ուղարկվել նաև «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանին: