Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին գյուղապետի որդին կղեկավարի համայնքը

Քաղաքականություն
d0dd1d7b26753178a38b1ac9765d4ddb

Լոռու մարզի Ուրասար համայնքում երեկ կայացած ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է նախկին գյուղապետի որդին, «Սագամար» ՓԲԸ դասակարգչի օպերատոր   Արտակ Կիրակոսյանը։ Արտակ Կիրակոսյանի օգտին քվեարկել է 97 ընտրող, իսկ Սամվել Ղանդիլյանի օգտին՝95։ Ընտրելու իրավունք ունեցող 283 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 197-ը եւ 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Հիշեցնենք, որ Լոռու մարզի Ուրասարի գյուղական համայնքի ղեկավար Սուրիկ Կիրակոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին, քանի որ նա մահացել էր։ Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների անցկացման համար ԿԸՀ-ին կհատկացվել էր 1,002,600.0 դրամ, իսկ ոստիկանությանը՝ 1,115.4 դրամ։