Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջենթլմենական խաղ բոլոր 4 թիմերի կողմից

Սպորտ
231

Այսօր տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 27-րդ տուրի վերջին երկու հանդիպումները: Հանրապետության նախկին չեմպիոն Երեւանի «Բանանցը» իր հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասար-Կապանի» դարպասը եւ վստահ հաղթանակ տարավ: Նույնպիսի հաշիվ գրանցվեց նաեւ «Շիրակ» - «Ալաշկերտ» խաղում, սակայն այս դեպքում ավելի դիպուկ գտնվեցին հյուրերը: Ի դեպ, երկու հանդիպումներում էլ թիմերն առանձնացան ջենթլմենական խաղով եւ միասին ոչ մի քարտ չստացան: Այդպիսով, Հայաստանի առաջնության վերջին տուրից առաջ մնացել է պարզել միայն մեկ հարց՝ թե որ թիմը կգրավի 4-րդ տեղը եւ կնվաճի Եվրոպայի լիգայի վերջին ուղեգիրը: Բանն այն է, որ «Շիրակն» այս պարտությունից հետո վերջնական զբաղեցրեց 3-րդ տեղը: Նշենք, որ Եվրոպայի լիգայի 4-րդ ուղեգրին հավակնում են «Միկան» ու «Ալաշկերտը»: Առաջնության ավարտական տուրում միկացիները կհյուրընկալվեն երկրի չեմպիոն «Փյունիկին», իսկ ալաշկերտցիները սեփական դաշտում կընդունեն «Բանանցին»: Երկու թիմերին էլ հարկավոր է հաղթանակ տանել, որպեսզի զբաղեցնեն 4-րդ տեղը: Համաչափ արդյունքի դեպքում այդ հորիզոնականը կպահպանի «Միկան»: