Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճակատագրով միասին. Ամո Շառոյան

Քաղաքականություն
amo

<<Հայաստանի եզդիների ճակատագիրը անխզելի կապերով մնաց կապված հայության ճակատագրի հետ>> /Ս.Վրացյան Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ/ 1918թ. Մայիս ամիսը մեր հայաստանաբնակ ժողովուրդների կյանքում բացառիկ իրադարձություն է: Մայիսյան հաղթական հերոսամարտերի շնորհիվ հայ ժողովրդին հաջողվեց ձեռք բերել անկախ պետականություն: Եզդի ժողովուրդն իր լավագույն զավակների Ուսուբ Բեգի և Ջհանգի Աղայի գլխավորությամբ անձնուրաց պայքարելու և վտանգի պահերին հայ ժողովրդի կողքին լինելու շնորհիվ վաստակեց Հայոց պետականության ձևավորման և հավերժ միասին լինելու իրավունքը: Առաջին հանրապետության ստեղծումը խանդավարությամբ ընդունվեց այդ ժամանակվա հասարակության կողմից: Հայոց պետականւթյունը վերականգնվեց և իրականություն դարձավ բոլոր հայաստանցիների բազմադարյա երազանքը: Այդ տարիներին տագնապալի լուրեր էին ստացվում տարբեր վայրերից: Թշնամին գրավել էր մեր բնակավայրերը, անողոք էր, կոտորում էր բնակչությանը, ավերում և կողոպտում էր երկիրը: Առկա բազմաթիվ տագնապների և մարտահրավերների դեմ հարկավոր էր միասնական պայքար: Հայերի հետ պայքարի ելավ նաև եզդի ժողովուրդը` իր լավագույն զավակների` Ջհանգիր Աղայի և ՈՒսուբ Բեկի գլխավորությամբ: Ջհանգիր Աղան իր 1500 ձիավորների հետ ամենուր էր` Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում: Այդ օրերին էլ Ջհանգիր Աղան ստացավ «Հայ ժողովրդի անկեղծ դաշնակից» անունը: Երբ քաղաքական գործիչներն ու փորձագետները խոսում են Հայաստանի առաջին Հանրապետության մասին, անշուշտ, պետք է խոսեն նաև եզդի ժողովրդի դերի մասին: Եզդի ժողովուրդը, հայության հետ կիսելով Օսմանյան կայսրության ազգային խտրականության քաղաքականության զրկանքները, իրավազրկությունը, ցեղասպանությունը, պատերազմի դաժանությունները, իր ուրույն դերակատարումն ու մասնակցությունն ունեցավ նաև մայիսյան հերոսամարտերի հաղթանակում և Հայոց անկախ պետականության կերտման ու կայացման գործում: Համեմատություններ անցկացնելով ներկայի և անցյալի իրադարձությունների, դատողությունների և գնահատականների միջև, պետք է հիշենք նաև, թե ինչ է գրել այդ մասին Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ Ս. Վրացյանը. «Հայերի չափ և, թերևս, հայերից էլ ավելի, եզդիները նախանձախնդիր էին Հայաստանի անկախության խնդրում և ոչինչ չէին խնայում նրա պաշտպանության համար»: Հայոց սպարապետ Թովմաս Նազարբեկյանը Ջհանգիր Աղայի մասին խոսելիս նշում էր. «Նրա անունը պետք է դրվի ոչ միայն եզդի, այլև նշանավոր հերոսների անունների հետ միևնույն շարքում»: Նորաստեղծ Հանրապետության ստեղծման առաջին օրից առկա էին բազմաթիվ արգելքներ, խոչընդոտներ և մարտահրավերներ, որոնցից խուսափել այդպես էլ չհաջողվեց: Բայց, փառք Աստծո, այդ ամենն արժանապատվորեն հաղթահարվեց մեր ազգերի նվիրյալներ Անդրանիկի, Կոմիտասի, Նժդեհի, Դրոյի,Դ.Բեկ-Փիրումյանի, Ջհանգիր Աղայի, ՈՒսուբ Բեկի և մյուս արժանավոր զավակների կողմից, ովքեր իրենց ուսերին կրելով մեր ժողովուրդներին բաժին ընկած արհավիրքները, հայոց պատմության ամենաճակատագրական ժամանակաշրջանում բարձր պահեցին ու մեծ պատասխանատվությամբ իրագործեցին մեր նախնիների պատգամը: Ի վերջո, տրամաբանությունը հաղթում է, պարզ իրողություն, որ մենք եղել ենք ճկատագրով միասին, կողք կողքի, վերջին կտոր հացը կիսելով, մարտնչել ենք, հաղթել և միասին ստեղծում ենք բարեկեցիկ և հզոր Հայաստան: Եվ պատահական չէ, որ 2012թ. սեպտեմբերի 29-ին Հայաստանում կառուցվեց եզդիների` աշխարհում արդեն երկրորդ սրբատեղին մեր միակ հոգևոր նստավայր Լալիշա Նուրանից հետո: Սրբատեղին կառուցվեց մեր ժողովրդի լավագույն զավակներից մեկի, մոսկվայաբնակ բարերար Միրզա Սլոյանի ընտանիքի միջոցներով: Այն օծվեց անձամբ Աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Նորին Սուրբ Մեծություն Միրե-Միրա Թահսին Բեգի կողմից: 2015թ. ապրիլի 21-ին աշխարհում առաջին անգամ, Հայաստանի Հանրապետության ղեկավարության անմիջական աջակցությամբ, ՌԴ Կամչատկայի մարզի պատգամավոր, բարերար Ռաշիդ Շամոյանի ընտանիքի միջոցներով ՀՀ մայրաքաղաք Երևանում բացվեց եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնով հուշարձան կոթողը, որը ևս մեկ ապացույց է, որ ժամանակն է բացենք մեր կյանքի պատմութայն ևս մեկ մութ և անավարտ էջերից մեկը, այն կդառնա մեր ժողովրդի միասնական կամքի արտահայտությունը, որն արդարության ազատության և խաղաղության կոչ է անում: Ցավոոք այսօր էլ Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ նահանգում մեր ժողովուրդն ենթարվեց ահավոր ցեղասպանության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որը հնարավոր չէր տեսնել նույնիսկ զարհուրելի երազներում: Այս դժվարին պահին մենք մեր կողքին տեսանք մեզ օգնող ձեռքը մեր անկեղծ բարեկամի հայ ժողովրդի ձեռքը: Միջազգային տարբեր կազմակերպություններում եզդիների նկատմամբ ոճրագործությունը դատապարտեցին և եզդիներին սատար կանգնելու կոչով հանդես եկան ՀՀ նախագահը, կառավարության ներկայացուցիչները և մեր դիվանագետները: Դարերի ընթացքում և մինչև այսօր արձանագրվել են ժամանակային տարբեր փուլեր, հաջողված տարիներ, ձեռքբերումներ, դժբախտաբար, նաև անդառնալի կորուստներ: Հավատարիմ մնալով մեր երախտավորների պատգամին, եզդի ժողովուրդը հայության հետ կիսեց և Սպիտակի ահավոր աղետի ծանր հետևանքները, և անցումային շրջանի մութ ու ցուրտ օրերը, ինչպես նաև Արցախի ազգային ազատագրական պայքարի հաղթական բերկրանքը: Այս ամենի հանրագումարը մեզ պարտավորեցնում է ստեղծել բարկեցիկ Հայաստան: Որը հզոր և մարտունակ բանակ ունեցող Հայաստանն է, արդար ու ազատ Հայաստանն է, աշխատանք և արժանապատիվ վաստակ ապահովող Հայաստանն է, տնտեսության համաչափ զարգացում ապահովող Հայաստանն է, սոցիալապես պաշտպանված և առողջ ընտանիք ունեցող Հայաստանն է, մեզ բոլորիս համար հավասար իրավունքներ և ազատություններ ապահովող Հայաստանն է: Դրանում համոզվելու համար բավական է նայել մեր անցյալին, տեսնել ներկան և մտածել ապագայի մասին: Ուրախանանք մեր լավ ու կարևոր ձեռքբերումներով: Վստահաբար կարող եմ ասել, որ միասին, համատեղ ջանքերով մենք դեռ շատ ու շատ հաջողությունների կհասնենք, և կարժանանանք այս օրը մեզ համար նվաճած, հերոսների սխրանքին ու պատգամին: Մենք մեր միասնությամբ, համերաշխությամբ ենք հզոր և ուժեղ, իսկ ուժը և համերաշխությունը հավատացեք միայն հաղթանակ և առաջընթաց է ապահովում: Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների և Հանրապետության տոնի կապակցությամբ: <<Միդիա-Շանգալ>> Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ                                     Ամո Շարոյան